09 01 2019

Նիկոլ Փաշինյանը՝ վատ օրենսդիր

Նիկոլ Փաշինյանը՝ վատ օրենսդիր

Հունվարի 14-ին տեղի կունենա 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստը, որից հետո 132 ազգընտիրները կանցնեն իրենց ամենակարևոր գործին՝ օրենսդրական նախաձեռնությունների մշակմանն ու ընդունմանը։

Հայաստանի խորհրդարանը գումարումից գումարում վերածվում է սոսկ կառավարության ներկայացրած նախաձեռնությունները դակող մարմնի, քանի որ Ազգային ժողովի պատգամավորները սեփական նախաձեռնություններով գրեթե հանդես չեն գալիս։

Խորհրդարանի ամենամեծ խմբակցության՝ «Իմ քայլ»-ի քաղաքական լիդերը երկու գումարումների պատգամավոր է եղել։ Ուշագրավ է, սակայն, որ հենց Նիկոլ Փաշինյանը թեև ակտիվ ելույթներ է ունեցել՝ անխնա քննադատելով իշխանություններին, սակայն օրենք հեղինակելու առումով նրա դերակատարումը խորհրդարանում մոտ է զրոյականին։

6-րդ գումարման խորհրդարանում, օրինակ, մեկ տարի աշխատելով, Նիկոլ Փաշինյանը համահեղինակ է դարձել ընդամենը 3 օրենսդրական նախաձեռնության։ 

Դրանք են՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացում։

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն։ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն։

Երեք նախագիծն էլ հեղինակել են Էդմոն Մարուքյանը, Արարատ Միրզոյանը, Գևորգ Գորգիսյանը, Արտակ Զեյնալյանը, Նիկոլ Փաշինյանը։

Եթե Փաշինյանի թիմը հետևի իր ղեկավարի օրինակին, ուրեմն օերնք հեղինակելու մենաշնորհը դարձյալ մնալու է կառավարությանը, որը, ինչպես ցույց տվեցին նախորդող ամիսները, տաղանդով չի փայլում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ