29 12 2018

Լուկաշենկոն Պուտինին 4 պարկ կարտոֆիլ է նվիրել

Լուկաշենկոն Պուտինին 4 պարկ կարտոֆիլ է նվիրել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել 4 պարկ կարտոֆիլ և ճարպ՝ որպես ամանորյա նվեր։ Այս մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը, գրում է Белта-ն։

«Կարող եմ ասել, որ ոչ միայն կարտոֆիլ է նվիրել Ալեքսանդր Գրիգորևիչը Վլադիմիր Վլադիմիրովիչին։ Իրականում, որքանով ես տեղյակ եմ, Ռուսաստանի նախագահը շատ է սիրում լավ ճարպ։ Եվ Ալեքսանդր Գրիգորևիչը, իմանալով այդ մասին, նախորդ այցին ևս ճարպ էր բերել․․․ոչ թե ինչ-որ հատուկ պատրաստված, այլ պարզապես ամենահամեղը, իհարկե, բելառուսական հատուկ ընտրված ճարպ »,- ասել է խոսնակը։

Նրա խոսքով՝ Լուկաշենկոն ռուս գործընկերոջը 4 տեսակի կարտոֆիլ է նվիրել, որոնցից յուրաքանչյուրը պատրաստման իր ձևն ունի։

«Մեկը տապակելու համար է, մյուսը՝ հացիկներ պատրաստելու, մյուսը՝ պյուրե, մեկն էլ՝ շոգեխաշելու։ Այնտեղ ամեն ինչ գրված է եղել»,- ասել է նա։

Էյսմոնտը նաև պատմել է, որ ԱՊՀ երկրների մյուս նախագահներին Բելառուսի նախագահը եղևնիների ձեռագործ յուրօրինակ խաղալիքներ է նվիրել։

Читать дальше: https://sputnik.by/society/20181229/1039390044/Lukashenko-privez-Putinu-v-Moskvu-4-meshka-kartoshki-i-salo.html

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ