Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է 2019 թվականին ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարին: ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ հակամարտության կարգավորման հարցն իրենք ժամանակային շրջանակի մեջ չեն դնում:
«Մենք հստակ ժամանակ չենք դնում, եթե խոսենք ժամանակի մասին: Մենք միշտ հանդես ենք եկել շուտափույթ կարգավորման օգտին, նաև այն միջոցների օգտին, որոնք ուղղված են խնդրի շուտափույթ կարգավորմանը: Պատմությունը երկարատև է, ցավոք, հակամարտությունը ձգձգված է: Սական այն ամենը, ինչ կախված կլինի ռուսական կողմից և որպես համանախագահ երկրից, նաև երկրից, որը Ադրբեջանի և Հայաստանի հետ ընդհանուր պատմություն ունի, կարվի»,- ասել է Զախարովան:
Հարցին` Մոսկվան կկազմակերպի՞ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների` հունվարին նախատեսվող հանդիպումը, նա պատասխանել է, որ նման տեղեկություն չունի:
Տեսանյութը կարող եք դիտել 48:20-ից.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը