Factor.am-ը հարցազրույց է անցկացրել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ։ Ներկայացնում ենք մի կտոր հարցազրույցից։
- Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ի՞նչ իրավիճակ է, այս ուղղությամբ ինչ փոփոխություններ են եղել հեղափոխությունից հետո։ Հնչում են տեսակետներ, որ առաջիկայում Արցախի հարցով արտաքին ճնշումը մեծանալու է։
- Ճնշումը միշտ էլ ուժեղ է եղել: Ներքաղաքական իրավիճակի փոփոխությունը արտաքին որոշ ուժերի մոտ կարող է տպավորություն ստեղծել, որ մի քիչ էլ եթե ճնշենք, հարցի լուծումը կստացվի: Բայց դիմադրության ամենակարևոր հարցն այն է, թե ինչպիսի պետություն ունենք մենք: Հայաստանն ու Արցախը միասին ինչպես են հակադրվում այդ ճնշումներին, ինչ տնտեսություն, ինչ քաղաքական դաշտ ունեն, մարդիկ ինչքան են վստահում իրենց պետությանը, ապագային, ինչ զենք-զինամթերք ունենք:
- Ինչի՞ արդյունք է ՀԱՊԿ-ում Հայաստանի համար ստեղծված իրավիճակը, ՀՀ-ի նկատմամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններն ու քայլերը:
- Կարծում եմ, մենք չպետք է բերեինք այն վիճակին, որ Լուկաշենկոն իրեն իրավունք վերապահեր այդպիսի բաներ ասելու: Բայց միշտ հիշեք` ի վերջո կարևորը ոչ թե դրսի կարծիքն է, այլև այն, թե մենք ինչպիսի պետություն ենք:
- Դուք մտահոգություն էիք հայտնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ: Ինչո՞ւ է դա Ձեզ մտահոգում:
- Ռոբերտ Քոչարյանին կարելի է ինչ-ինչ հարցերում մեղադրել, բայց եթե «Մարտի 1-ի» հարցում է մեղադրվում, ապա եղել է երկու կողմ, և, իսկապես, ինքը` որպես նախագահ, քայլեր է արել: Այդ քայլերով գերազանցե՞լ է լիազորությունները, թե՞ ոչ. իրավաբանները պետք է ասեն: Բայց իմ տպավորությունն այն է, որ նրանք Քոչարյանին միակողմանի քավության նոխազ են դարձնում: Թող երկու կողմին էլ բռնեն, քննեն ու տեսնեն, թե դեպքերն ինչպես են եղել«: Մարտի 1»-ի մասին իմ կարծիքն ասել եմ և նորից գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին ու էլի շատ մարդկանց կարելի է մեղադրել տարբեր հարցերում, այս հարցում նրա նկատմամբ մեղադրանքը գտնում եմ արհեստական:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը