25 12 2018

Մակրոնը սպառնացել է

Մակրոնը սպառնացել է

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ կառավարությունը կդիմի խիստ միջոցների նրանց հանդեպ, ովքեր դեղին բաճկոնավորների ցույցերի ժամանակ անկարգություններ են սարքել, հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։

BFM հեռուստաընկերության եթերում ելույթ ունենալով՝ նախագահ Մակրոնն ասել է․ «Ես ամենայն ուշադրությամբ հետևել եմ ողջ օրվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին, և ինձ զեկուցել է նաեւ ՆԳՆ Քրիստոֆ Կաստաները։

Ակնհայտ է, որ ֆրանսիական օրենսդրությամբ կկիրառվեն շատ խիստ միջոցներ օրինախախտների հանդեպ։ Ֆրանսիային հիմա անհրաժեշտ է, որ վերահաստատվի կարգուկանոնը։ Երկիրը կարիք ունի ընդհանուր համաձայնության, միասնականության, և համատեղ ջանքերով ընդհանուր նպատակների համար առաջ շարժվելու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ