24 12 2018

Հայաստանում նոր կուսակցություն կլինի՝ «Ազգային օրակարգ»

Հայաստանում նոր կուսակցություն կլինի՝ «Ազգային օրակարգ»

Հայաստանում «Ազգային օրակարգ» անունով նոր կուսակցություն կլինի: Այս մասին դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում ասացին կուսակցության համահիմնադիրները: Քաղաքական ուժն ունի 6 մարդուց կազմված հիմնադիր հանձնաժողով: Կուսակցության հիմնադիրներն իրենց ընդդիմադիր դաշտում են տեսնում և  մտադրություն ունեն մասնակցել հաջորդ ընտրություններին:

Քաղաքական ուժի հիմնադիրներից Արա Հակոբյանը նշեց, որ այսօր երկրում իրադրություն է ստեղծվել, որի դեպքում անհրաժեշտ է պատասխանատվություն և իրավունք ստանձնել, անմիջականորեն մասնակցել ապագայի կառուցմանը:

Կուսակցության մյուս համահիմնադիրը՝ Ավետիք Չալաբյանն էլ ասաց, որ իշխանությունները հիմնականում կենտրոնացած էին ներքին հարցերի վրա և անվտանգության հարցերում մի շարք բացթողումներ են թույլ տվել: Դրանց թվում քաղաքական գործիչը թվարկեց հայ-նախիջևանյան սահմանում իրավիճակը, ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները  և շատ այլ հարցեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ