22 12 2018

Սպասվում են Պուտին-Լուկաշենկո բանակցություններ

Սպասվում են Պուտին-Լուկաշենկո բանակցություններ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 25-ին  կմեկնի Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ երկու երկրի կառավարությունների անդամների մասնակցությամբ. հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում տալով Բելառուսի նախագահի մամլո քարտուղար Նատալյա Էյսմոնտին:

«Դեկտեմբերի 25-ին նախատեսված է Բելառուսի նախագահի այցելությունը Մոսկվա։ Հանդիպում կանցկացվի Ռուսաստանի նախագահի հետ: Բանակցությունների ձևաչափը նախատեսում է նաև կառավարության անդամների մասնակցությունը»,- հայտնել է Էյսմոնտը:

Ինչպես նշվում է, բանակցությունների ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն երկու երկրի փոխհամագործակցության բոլոր ակտուալ հարցերը:

ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ երկու երկրի ղեկավարները մտադիր են առաջիկա հանդիպմանը քննարկել «երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, որոնք հակասականների շարքին են դասվում»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ