21 12 2018

Ի՞նչ հետևանքներ կարող է թողնել Քոչարյանի կալանավորումը միջազգային ատյաններում․ Armlur.am

Ի՞նչ հետևանքներ կարող է թողնել Քոչարյանի կալանավորումը միջազգային ատյաններում․ Armlur.am

Armlur.am-ը գրում է․ «Թեեւ մարտի 1-ի գործի բացահայտման հրամայականն առկա է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մոտ, եւ աներկբա է, որ այդ գործը պետք է լրիվ եւ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտվի, այնուամենայնիվ, 6 ամիս շարունակ տարվող նախաքննության ընթացքում այդ գործով կալանավորված է միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: 

Պրոֆեսիոնալիզմի հաղթելու անհրաժեշտությունը

Ու երեւի ճիշտ կլիներ, որ նախաքննություն իրականացնող մարմինը, նայելով նախկինում նույն գործով նախաքննություն իրականացրած խմբի կամ խմբավորման գործողություններին, խուսափեր անել այն սխալները, որոնք արվել են նախորդ իշխանությունների օրոք: Այն է՝ չշեղվել իրավաբանությունից, առաջնորդվել բացառապես փաստերով ու ապացույցներով՝ անկախ նրանից, թե այդ ապացույցների թելերը ուր կհասնեն կամ դեպի ում կտանեն: Ի դեպ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արդեն հայտարարել է այս մասին՝ նախաքննության մարմնից պահանջելով գործել անկաշկանդ: 

Բայց այդ, անկաշկանդվածությունը պետք է դրսեւորվի ոչ թե անհասանելի թվացող մարդկանց տանել-բերելով, բռնել-բաց թողնելով, կամ ուղղակի կալանքի տակ պահելով, այլ անխոցելի գործողություններով, քանի որ մարտի 1-ի գործն իր մեջ լուրջ քաղաքական ենթատեքստեր է պարունակում: Ընդ որում, այդ գործով միակ կալանավորվածի մասով արդեն ունենք շոշափելի խնդիրներ։

ԵԱՏՄ անդամ երկրների հետ խնդիրներ կան

Ակնհայտ է նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ունեցավ եւ ունենալու է քաղաքական հետեւանքներ: Հիշո՞ւմ եք՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բավականին կոշտ արտահայտվեց Քոչարյանին առաջին անգամ կալանավորելու օրերին: Ակնհայտ է, որ նա միայն իր անձնական տեսակետը չէր հայտնում, այլև Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության: Բայց մեր ինքնիշխան երկրում, բնականաբար, անտեսվեց նրա կարծիքը: 

Աներկբա է, որ Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ինչպես ՀԱՊԿ նախկին նախագահ Յուրի Խաչատուրովի, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասով եւս բացասական տեսակետներ ունեն: Այսինքն՝ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները տարբեր ճանապարհներով հասկացրել են ՀՀ իշխaնություններին, որ Քոչարյանին կալանավորելը գոնե իրենց սրտով չէ: Բայց նրանց տեսակետն էլ որեւէ մեկը լուրջ չի ընդունում մեր երկրում: Հետեւաբար՝ Քոչարյանը դեռ կշարունակի մնալ կալանքի տակ: 

Նրանում, որ եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ Սերժ Սարգսյանը եւ մյուս բոլորը պիտի պատասխան տան իրենց արածների համար, երկու կարծիք լինել չի կարող: Բայց արդյո՞ք այդ պատասխան տալը բացառապես միջդատական վարույթում գտնվող գործի շրջանակներում միայն կալանքի մեխանիզմն է: Այս հարցն է, որ պետք է լրջորեն քննարկման առարկա դառնա, քանի որ ինչ որ մարդկանց կամ խմբերի (որոնք ի դեպ, Նիկոլ Փաշինյանի շրջապատի մարդիկ չեն) ցանկությունները բավարարելու համար արժե՞ մեր երկիրը անի քայլեր, որոնք միջազգային ատյաններում միանշանակ չեն ընկալվում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք Armlur.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ