ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը հաջորդ տարեսկզբին կազատվի աշխատանքից։ Այս մասին թվիթերյան էջում հայտնել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ջիմի աշխատելու շրջանում ձեռք է բերվել վիթխարի առաջընթաց, հատկապես նոր սպառազինությունների գնման ոլորտում… Գեներալ Մեթիսն ինձ մեծ օգնություն է ցույց տվել մեր դաշնակիցների եւ այլ երկրների հետ աշխատանքում…»,- նշել է Թրամփը:
Մինչ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Մեթիսն ինքը բարձրաձայնել էր նման մտադրության մասին՝ կապված Սիրիայից ամերիկացի զինվորականներին դուրս բերելու հետ։ Պաշտպանության նախարարը չի կիսում երկրի պաշտպանական քաղաքականության վերաբերյալ նախագահի հայացքները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը