20 12 2018

Ռուսաստանում քաղապաստան ստանալը հեշտանում է

Ռուսաստանում քաղապաստան ստանալը հեշտանում է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով չեղարկվում են Ռուսաստանում քաղաքական ապաստանի տրամադրման մի շարք սահմանափակումներ, հաղորդվում է Կրեմլի կայքում:

Ինչպես նշվում է, այս որոշումը կապված է միջազգային ասպարեզում իրավիճակի հետ:

«Վերջին շրջանում աշխարհում կատարվող իրադարձությունները, մարդու իրավունքների ոտնահարումը, լրագրողների ու հասարակական գործիչների նկատմամբ ճնշումները ստիպում են մարդկանց ապաստան փնտրել իրենց երկրի սահմաններից դուրս»,- նշվում է փաստաթղթի մեկնաբանությունում:

Հաղորդվում է, որ չնայած մի շարք սահմանափակումների չեղարկմանը՝ քաղաքական ապաստանի տրամադրման մասին որոշումը կկայացվի անհատապես`«ՌԴ շահերը հաշվի առնելով»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ