Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխըմբռնման են հասել: Նորից ուշադրություն դարձրեք Մնացականյանի հայտարարության վրա, որ Հայաստանի համար գլխավոր խնդիրը բնակչության անվտանգությունն է, ոնց զգում եմ, Արցախի անկախության հարցը հանվում է:
Կարմիր գծին ենք մոտենում: ՔՊ անդամները պետք է հասկանան, որ եթե իրոք այդպես է, իրենք ևս դրա հեղինակներն են դառնում:
Զգացողությունն այնպիսին է, որ Նիկոլի այն բանաձևը, որ Հայաստանն իր մասով է բանակցելու, իսկ Արցախը իր մասով, իսկ որոշումը ժողովուրդն է ընդունելու հետևյալն է`. Հայաստանը (Նիկոլը) իր որոշումն է ընդունելու, Արցախին էլ ասելու են գնա ինչ ուզում ես արա, քո պրոբլեմն է:
Քաղաքական սերնդափոխության իմաստն էլ այն էր, որ հիմնականում անկապ ու պատահական մարդկանցով են խորհրդարանը լցրել, որ ինչ ուզեն անցկացնեն:
Հեղափոխության իմաստն էլ սկսվում է փոխվել, մոտենում ենք դավադրության տեսություններին»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է իր և ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի Միլանում կայացած վերջին հանդիպումը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկար ժամանակ անց առաջին անգամ կարողացել են որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը