Ադրբեջանի սահմանապահ զորքերը ոչնչով չեն տարբերվում համազորայիններից: Այս մասին դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ ժամանակ ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը` անդրադառնալով Հայաստանի հետ Տավուշի սահմանի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների՝ սահմանապահ ուժերով փոխարինմանը:
Վովա Վարդանովն ասաց՝ չի կարծում, թե հակառակորդն իր այս քայլով փորձում է Տավուշի կողմից ուշադրությունը շեղել, քանի որ դասեր է քաղել իր նախկին մարտավարությունից: Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն էլ նշեց, որ Ադրեբեջանը լուրջ գործողության է պատրաստվում՝ դա կլինի հարձակման, թե դիվերսիայի տեսքով, դժվար է ասել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը