14 12 2018

Ադրբեջանը ՀՀ հետ սահմանի մի մասում ԶՈւ-ն կփոխարինի սահմանապահներով

Ադրբեջանը ՀՀ հետ սահմանի մի մասում ԶՈւ-ն կփոխարինի սահմանապահներով

Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի հետ սահմանի մի հատվածում զինված ուժերի ստորաբաժանումները փոխարինել սահմանապահ ուժերով:Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Գուլիևի խոսքերին։ Գուլիևն այս որոշումը բացատրել է սահմանապահների պատրաստվածության բարձր մակարդակով:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով՝  սահմանապահ ուժերը տեղակայվելու են Ղազախի և Աղստևի հատվածում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ