13 12 2018

Փաշինյանի խոսնակը հիմա էլ Նազարբաևին է հերքում

Փաշինյանի խոսնակը հիմա էլ Նազարբաևին է հերքում

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պետք է լուծվի կոնսենսուսով՝ կազմակերպության շրջանակներում: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը` մեկնաբանելով կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչին աջակցելու՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ Նազարբաևը Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «նա ունի բոլոր անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքները այս պաշտոնում աշխատելու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ