13 12 2018

Նազարբաևն իր աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Բելառուսի թեկնածուին

Նազարբաևն իր աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Բելառուսի թեկնածուին

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Աստանայում Բելառուսի անվտանգության խորhրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու հարցում աջակցում է նրան։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում տալով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությանը:

Ղազախստանի ղեկավարի կարծիքով՝ Զասն ունի այս պաշտոնում աշխատելու համար բոլոր անհրաժեշտ հատկանիշներն ու գիտելիքները:

«Սանկտ Պետերբուրգում երկրների ղեկավարները որոշում ընդունեցին պաշտպանել Ձեր թեկնածությունը, որն առաջարկել է Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոն: Դուք արդեն սկսել եք հանդիպել կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հետ, եղել եք Բիշքեկում: Համոզված եմ, որ Ձեր հանդիպումները լավ են անցել: Դուք զինվորական եք ու համապատասխան կրթություն ունեք։ Աշխատել եք Բելառուսի գլխավոր շտաբում, անվտանգության խորհրդում։ Ծանոթ եք ՀԱՊԿ աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների ու խորհրդակցությունների։ Մենք կաջակցենք Ձեզ»,- ասել է նա։

Ղազախստանի նախագահը նաև ընդգծել է ՀԱՊԿ արդյունավետ աշխատանքի ապահովման կարևորությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ