12 12 2018

Իրենք պետք է բանտերում փտեն. սպանված ոստիկանի այրին՝ «Սասնա Ծռեր»-ի մասին

Իրենք պետք է բանտերում փտեն. սպանված ոստիկանի այրին՝ «Սասնա Ծռեր»-ի մասին

Մենք չենք ընդունում, որ իրենց պետք է համաներեն, կոնկրետ ես դեմ եմ: Այս մասին դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կինը.

«Իրենց բանտերից բաց թողնելը ծիծաղելի ա, մենք չգիտենք դեռ ինչ է կատարվում, ո՞նց կարելի էր իրենից բանտերից բաց թողնել, իրենք պետք է հետ գնան բանտերում փտեն, իրենց կանայք իրենց պետք է ճաղերի հետևից տեսնեն գոնե մեզ մխիթարանք լինի, որ մենք 2,5 տարի ա այսպես մղկտում ենք: Ես չեմ կարա իմ 2 տարեկան տղայի ետ քայլեմ, ինքը իրա 20 տարեկան տղայի թևը մտած քայլի ես նայեմ: Դա չլսված բան է: Եթե ոչ մի դատական նիստ չի եղել, ոչ մի մեղադրանք չի եղել, մենք չգիտենք ինչա կատարվել, ոնց կարելի էր իրանց բատից բաց թողնել»,- ասաց Արփինե Թումասյանը:

Հարցին, թե հնարավոր է ոստիկաններից մեկն է սպանել ձեր ամուսնո՞ւն, նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ ոստիկանը կարա ոստիկան սպանի, դա անհնար է իմ ուղերի մեջ դա չի տեղավորվում: Լիքը ոչխար, ուլիկներ կային ընդեղ կարային իրանց սպանեին: Եթե էդքան արդար էին սրանք, թող մնային ամսի 30-ից հետո պայքարեին, թող իրանք իրանց սպանեին, որ ես էլ էսօր գայի իրանց արդարացնեի, ոչ թե հենց իմ ամուսինը մահացավ սենց ուլի պես զենքները վայր դրեցին, գնացին իրանց տները, գիտեի՞ն ապրելու են, մինչև վերջ պայքարելու եմ, 2 տարի ձեն չեմ հանել, որովհետև այ սենց վիրավորել են մեզ, բայց հիմա մինչև վերջ պայքարելու եմ»:

Այրին նաև ասաց, որ դեկտեմբերի 9-ին առավոտ շուտ մոմ է վառել, որպեսզի «Սասնա Ծռեր» կուսակցությունը չանցնի խորհրդարան:

Հիշեցնենք, որ Յուրի Տեփանոսյանը սպանվել է ՊՊԾ գնդի տարածքից դուրս՝ մեքենայի մեջ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ