09 12 2018

Ընտրապայքարի ընթացքում աննախադեպ էր ատելության մթնոլորտը, դա հետքայլ է. Դավիթ Հարությունյան

Ընտրապայքարի ընթացքում աննախադեպ էր ատելության մթնոլորտը, դա հետքայլ է. Դավիթ Հարությունյան

Այս ընտրությունը չի արտացոլում երկրում առկա իրական իրավիճակը, սա պարտադրված ընտրություն է, և շատերն արդեն իրենց հիասթափությունն արտահայտել են: Այս մասին ասաց ՀՀԿ համապետական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով մասնակցության ցածր ցուցանիշին:

Նրա խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանը լինի երկիր, որտեղ այլակարծությունը չի ճնշվում, որտեղ ատելություն չկա: Ա.Հովհաննիսյանը նշել է, որ ՀՀԿ-ն քարոզարշավի ընթացքում բազմիցս խոսել է իր բացթողումների, նաև հետագա անելիքների մասին, և հանրությունն, ըստ նրա, հետևություն կանի:

ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Դավիթ Հարությունյանի համոզմամբ էլ այս ընտրությունները չեն տարբերվում 2017 թվականի ընտրություններից: «Աննախադեպ էր ատելության մթնոլորտը, որը ձևավորվեց Հայաստանում՝ այս ընտրապայքարի ընթացքում, հասարակության բաժանումը սեւերի և սպիտակների, ցավոք սրտի, բովանդակային առումով դա հետքայլ է»,-ասաց Հարությունյանը։

Ըստ նրա՝ ընդդիմության ձայնը պետք է շարունակի լսելի լինել խորհրդարանում, որովհետև ուժեղ ընդդիմությունն է, որ մշտապես շնչում է իշխանության թիկունքում և թույլ չի տալիս, որ իշխանությունը կատարի սխալ քայլեր:

Նա նշեց, որ այս ընտրություններին ավելի ակտիվ է ՀՀԿ-ի երտասարդական թեւը, սակայն խորհրդակցում են ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ