09 12 2018

Արդարությունը հիվանդանում ա, բայց չի մահանում. Գագիկ Ծառուկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին

Արդարությունը հիվանդանում ա, բայց չի մահանում. Գագիկ Ծառուկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին

Կա օրենք, օրինականություն, բոլորը այս երկրում օրենքի առջև հավասար են: Այս մասին դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը և պնդումներին, թե դա քաղաքական հետապնդում է:

«Պարզ կլինի քննությունից հետո: Կա օրենք, օրինականություն, բոլորը օրենքի առաջ հավասար են: Կժխտվի, կասեն անմեղ ա, կարդարացնեն, մեղավոր ա՝ կպատժեն: Կան իրավապահ մարմիններ, կդիմեն Եվրադատարան, ստեղ ընդեղ ու կտեսնեն ինչ ա:  Արդարությունը հիվանդանում ա, բայց չի մահանում», - ասաց նա:  

ԲՀԿ առաջնորդին չեն գոհացրել նախընտրական դեբատները.

«Դեբատներից գոհ չեմ, որովհետև ամբողջ աշխարհն այդ օրը սպասում էր, որ պետք է կուսակցության ղեկավարները լիարժեք ներկայացնեն իրենց ծրագրերը ոչ թե գեղեցիկ խոսքերով, այլ ամեն կուսակցության ղեկավար ասի, թե ամեն ոլորտում ինչ է անելու: Թե չէ ճոխ խոսել բոլորն էլ կարող են՝ զարգացնելու են, ծաղկացնելու են, գործազրկություն չի լինելու… բայց ինչի հիման վրա: Պետք է կետ առ կետ ասեին: Միայն եղավ, որ մեկը մեկի վրա ուզում ա ցեխ շպրտի ու մեկը մեկի հաշվին դիվիդենտ շահի», ասաց Ծառուկյանը:

Հարցին՝ ԲՀԿ–ն երբևէ ընտրակաշառք բաժանե՞լ է, Ծառուկյանը պատասխանեց. «Չի բաժանել և չի բաժանի, ոնց որ Երևանի քաղաքապետի էս վերջին ընտրություններին 340 դեպք, ԲՀԿ–ի ներկայացուցիչներին տարել են բաժիններ, պահել են և լիարժեք ոչ մի բան չի եղել։ Իմ ասածը նա է եղել, որ ասենք համապատասխան, եթե որևիցե մեկը  տեղեկություն ա տալիս, պետք է տեղեկությունը սխալ լինելու համար նա պատասխանատվության ենթարկվի, բայց ոչ մեկին էլ պատասխանատվության չենթարկեցին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ