Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներողություն է խնդրել ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինից գազի գնի մասին հրապարակային վեճի համար, որը նա սկսել էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Բելառուս նախագահի խոսքով՝ Պուտինի հետ բանավեճի ժամանակ ինքը ոչ կոռեկտ է ելույթ ունեցել:
«Հետո ստիպված էի ներողություն խնդրել այսօրվա հանդիպման տիրոջից: Բացատրությունը շատ բուռն էր, բայց ավելի լավ է այդ մասին չիմանաք»,- հավելել է Լուկաշենկոն:
Լուկաշենկոն, միաժամանակ, ռուսական գազի փոխադրման արժեքը չափից ավելի բարձր է համարել: Ի պատասխան՝ Վլադիմիր Պուտինը նրան առաջարկել է բանավիճել «անկեղծ ու ազնիվ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը