05 12 2018

Պայթյուն՝ Իտալիայում․ կան զոհեր և տուժածներ

Պայթյուն՝ Իտալիայում․ կան զոհեր և տուժածներ

Հռոմից ոչ հեռու` Լացիո կենտրոնական շրջանում, պայթյուն է տեղի ունեցել ավտոլցակայանում։ Պայթյունի պատճառով հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով իտալական աղբյուրին։

Ինչպես հաղորդվում է, միջադեպի հետևանքով առնվազն երկու մարդ է մահացել, ևս 17-ը տուժել են:

Մահացել են փրկարարներից մեկն ու պատահական անցորդը: Տուժածների թվում տասնյակ փրկարարներ կան:

Նախնական տվյալներով՝ հրդեհի և դրան հաջորդած պայթյունի պատճառ է դարձել բռնկված բենզատարը: Վառելիքի արտահոսք է տեղի ունեցել: Մոտակա փողոցները փակվել են։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ