05 12 2018

Ադրբեջանը ՌԴ-ին բողոք է հայտնել «Լազարյան ակումբի» հարցով

Ադրբեջանը ՌԴ-ին բողոք է հայտնել «Լազարյան ակումբի» հարցով

Պաշտոնական Բաքուն Մոսկվայում իր դեսպանության միջոցով ՌԴ ԱԳՆ-ին իր մտահոգությունն է հայտնել՝ կապված հայ-ռուսական «Լազարյան ակումբի» առաջին նիստի ժամանակ ռուս պաշտոնական անձանց հայտարարությունների հետ: Այս մասին գրում է Minval.az-ը։

Ինչպես հաղորդվում է, Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ հանրային դիվանագիտության նոր ձևաչափ հանդիսացող «Լազարյան ակումբի» կազմակերպիչներից և նախաձեռնողներից մեկը ՌԴ Պետդումայի Եվրասիական ինտեգրման, ԱՊՀ-ի հետ առչվող հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն է:

Ընդգծվում է, որ նիստին ներկա են եղել նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները, ինչն էլ բողոքի պատճառ է հանդիսացել: «Անօրինական ռեժիմի ներկայացուցիչներին հրավիրելը, ինչպես նաև Զատուլինի և մյուս ներկաների հայտարարությունները, որոնք ակնհայտ հարձակումներ են պարունակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ, նպատակ ունեն վնաս հասցնել Բաքվի և Մոսկվայի միջև բարձր մակարդակի համագործակցությանը», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ