05 12 2018

Սենսացիոն ձայնագրություն․ Փաշինյանի, Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցները



Համացանցում հայտնվել է նոր գաղտնալսում, որտեղ ենթադրաբար հեռախոսազրույց են ունենում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեղյանն ու Նիկոլ Փաշինյանը, հետո՝ Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը։ Հեռախոսազրույցը ծավալվում է Յուրի Խաչատուրովի և Ռոբերտ Քոչարյանի շուրջ։

Ինչպես երևում է՝ սա հայտնի գաղտնալսման շարունակությունն է։

Հեռախոսազրույցը ներկայացնում ենք ամբողջական սղագրմամբ

Արթուր Վանեցյան Բարև ձեզ, պարոն վարչապետ:

Նիկոլ Փաշինյան Բարև Արթուր ջան, ի՞նչ կա:

- Լա՞վ եք, նորմալ, նորմալ, պարոն վարչապետ: Պարոն վարչապետ, հիմա նայեք, Խաչատուրովին ուզում ենք տանենք կալանքի:

 - Հա:

- Սասունը:

- Հա:

- Էդ Խաչատուրովին, որ տանենք կալանքի, մի հատ մտածելա պետք էլի, ինքը ՕԴԿԲ-ի գլխավոր քարտուղարն ա, էտի մի հատ ռուսների հետ, կարծում եմ պրոբլեմ ենք տալու, էլի:

- Ե՞րբ:

- Հիմա, հիմա ուզումա տանի Սասունը:

- Ըմմմմմմմմմմմմմմմմմմմմմմ

- Նայեք, հիմա հլը իրան չեն հարցաքննել, կարանք հետաձգենք իրա հարցաքննությունը, Քոչարյանին էսօր անենք, պրծնենք, ավարտենք..․

- Նիկոլ Փաշինյան հա, իրանը հետաձգեք, մինչև ես խոսամ:

- Հա, իրանը հետաձգենք, էլի:

- Հա։ Չէ պետք ա տեղյակ պահել նախապես, որ հետո խնդիր չլինի:

 - Հա, պետք ա ասենք էլի, որ հետո խնդիր չլինի:

- Իսկ էդ մյուս մասով ի՞նչ կա:

 - Մյուս մասով Սասունի հետ խոսացել եմ, Սասունը ասում ա, հաստատ ա, դատավորը զանգեց ինձ ասեց մի քիչ վախումա էդ կալանքը տա, ասեցի մի հատ գործը լրիվ ուսումնասիրի, զանգի ինձ ասա, որտեղ եք թույլ տեղ տեսնում, ու կասեմ, հիմա դատավորը էտի նայում ա, էդ էլ զանգ կտա-կասի, պարոն վարչապետ:

- Շատ լավ, դե էդ մյուս մասով թող հետաձգեն, մինչև ես ստեղ բանը, նայի, ստեղ եմ, կակ ռազ կխոսամ։ Իսկ նորմա՞լ անցավ հանդիպումը:

- Շատ լավ, պարոն վարչապետ, շատ լավ:

- Լավ, լավ, հեսա ես կզանգեմ:

- Դե բանին հետաձգում ենք, բայց Քոչարյանին էսօր ձերբակալում ենք:

- Ես հեսա կխոսամ, հա, շատ լավ:

- Լավ:

 

Արթուր Վանեցյանի հաջորդ զանգը Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյան - Արթուր, նիստի եմ, ի՞նչ կա:

Արթուր Վանեցյան - Պարոն վարչապետ ռուսները շատ ծանր են տանում էդ բանի ձերբակալումը, Խաչատուրովի։ Էկել են պրիստավիծելները, համ ռազվետկի, համ ՖՍԲ-ի, ասում են՝ տենց բան մի արեք, ասում են, կապ չունի։ Գոնե ՕԴԿԲ-ից հանեք, դա մեծ ապտակա ՕԴԿԲ-ին, ասում ա շատ ծանր կլինի:

- Իսկ Քոչարյանի հետ կապված ի՞նչ կա, ի՞նչ նորություն կա:

- Քոչարյանի հետ կապված դատարանում հլը լսում են, հեսա կտան բանը, Քոչարյանը կլինի:

- Ո՞վ ա եկել որ, ի՞նչ են ասում:

- Պրիստավիծելները, համ ռազվետկի, համ ՖՍԲ-ի եկել են, Հայաստանում երկու պաշտոնական ներկայացուցիչները, ասում են դա մեծ ապտակ կլինի ՕԴԿԲ-ի հեղինակության վրա, գոնե հանեք, հետ կանչեք, նոր ինչ ուզում եք արեք:

- Բա որ գնա-չգա էլ:

- Դե չենք թողի գնա, կպահենք, կպահենք ․․․ Իրան կարգավիճակ տանք կամ մի բան անենք, բայց չձերբակալենք, որովհետև սրանք ասում են մեծ պրոբլեմ ա, էլի:

- Լավ, մի հատ Սասունի հետ խոսա:

- Լավ, եթե կարում ենք պահենք, ի՞նչ անենք, չտանեն կալանքի:

- Եթե կարում ենք նենց անենք..

 - Պարոն վարչապետ, իսկականից պրոբլեմ ենք տալու, էլի, ռուսների հետ, շատ ծանր ա, ոնց որ հիմա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին բռնեն-նստցնեն: Էդ կառույցի հեղինակությունն ա, էլի:

 - Լավ, հեսա մի քիչ հետո կզանգեմ:

 - Լավ, լավ:

Արթուր Վանեցյանը զանգահարում է Սասուն Խաչատրյանին

Սասուն Խաչատրյան - Հա, ընգեր։

Արթուր Վանեցյան - Հա, ախպեր ջան։ Ընգեր ռուսները շատ ծանր են տանում, ընգեր, շատ ոռի, կարողա նենց պրոբլեմ տանք։ Ես նոր վարչապետին ասեցի, նոր ինձ համ իրանց հետախուզության պետն ա զանգել, համ ՖՍԲ-ի դիրեկտորը։ Ասում են՝ էս ի՞նչ եք անում։

- Ի՞նչ անեմ, ասեմ՝ գրավ կիրառեն։

- Հը, գրավ թող կիարառեն երևի թե, կամ՝ ստորագրություն խափանման միջոց ընտրեք։

- Ինձ թվում ա՝ գրավը ճիշտ ա, ընգեր։ Գիտե՞ս խի, թող մեծ գրավ լինի, որպեսզի բանին չկպնեն, էլի, հիմնավոր կասկածին չկպնեն։

- Հա։

- Բայց դե էդ էլ չեմ իմանում ինչ անեմ, դատավորին ասե՞մ։

- Դատավորին ինչ պետք ա՝ կասենք, էդ չի հարցը, բայց մի հատ հասկանանք ինչ ենք անում։

- Ընգեր, սենց ասեմ, մի հատ դու վարչապետի հետ խոսա։

- Վարչապետի հետ նոր ես խոսացի, ինքը նիստի էր, ասեց՝ կարևորը, որ ինքը չփախնի երկրից ու բան չլինի, եթե կարանք։

- Դե կարելի ա Խաչատուրովին մեծ գրավով ազատել։

- Մեծ գրավ չի կարա էտի վճարի, որտեղի՞ց ա էտի վճարելու։

- Դե մեծ-մեծ՝ խոսքի 20 մլն է՞լ չի կարա վճարի։ Գիտե՞ս խի եմ ասում գրավ լինի, ընգեր։

- Իսկ եթե ստորագրություն ընտրե՞ս։

- Ընգեր, ինքը դրսի մարդա, ո՞նց ա ստորագրություն լինելու, ինքը դուրսնա աշխատում։ Գրավոր ճիշտ ա ավելի։ Ստորագրություն եթե ընտրեն, Սեկ-ը փակեմ, չթողեմ դուրս գնա։

- Հա, դե, միգուցե չթողնենք գնա։

- Դե կարելիա տենց անել, պրիցիպի գրավի դեպքում էլ կարանք ասենք։

- Լավ դու բան արա ձգի, թող ձգի։

- Ժամը 3-ինա նիստը ընգեր, ժամը 3-ին ա նիստը։

- Ասա թող հետաձգեն նիստը։

- Էլի՞ հետաձգեն։

- Թող նիստը հետաձգեն, թող վարչապեը մի հատ իրա բանից դուրս գա, նիստից դուրս գա, թող դուրս գա հետը խոսանք, ես խոսացի, բայց դե ամեն դեպքում մի հատ էլ խոսանք, հասկանանք ինչ ենք անում։

- Լավ հա, մի հատ էլ խոսա, որովհետև կարողա լուրջ վնաս տանք։

- Հեսա ես բանին կասեմ թող բան անեն ապեր, հետաձգեն հլը Խաչատուրովի կամ դու ասա նայի, մեկ ա։

- Ուզում ես՝ դու ասա էլի։

- Ես կասեմ հեսա։

 Արթուր Վանեցյանի զանգը՝ Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյան - Մնացած նորմալ ա՞։

Արթուր Վանեցյան - Մնացած նորմալ ա, ընդհանուր բան ենք անում, պարոն վարչապետ, հեսա դատարանը որոշումը կկայացնի կալանավորման, մնացած սաղ հանգիստ ա։

- Եղավ ախպեր, դու Շվեյցարիա ես, թե՞ Ռուսաստան։

- Շվեցյարիա եմ, հիմա գնում եմ Ջորկաեֆի հետ հանդիպեմ ու թռնեմ Երևան, հիմա գնում եմ Ջորկաեֆին հանդիպեմ ու թռնեմ Երևան։

- Հա՞, արդեն հե՞տ ես գալիս։

- Հա։

- Հա լավ, լավ։

- Լավ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ