30 10 2024

Ինձ նման միջնորդություններով չեն դիմում, գիտեն, որ չեմ անի. Սասուն Խաչատրյան



 

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը մինչ ԱԺ-ում Աղազարյան-Քյարամյան միջադեպը տեղեկություն չի ունեցել, որ Արգիշտի Քյարամյանին որևէ գործով զանգել են։

«Բայց որտեղի՞ց պետք է տեղյակ լինեի։ Նման հաղորդում չեմ ստացել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սասուն Խաչատրյանը։

Հարցին՝ ինքն արդյոք իշխանություններից զանգ ստացել ա՝ այս կամ այն գործով օգնելու, պատիժ մեղմելու համար․ «Ոչ։ Նախ՝ մենք պատիժ նշանակող չենք, մենք քննություն իրականացնող մարմին ենք և նման միջնորդություններ՝ իշխանությունից, օգնել ․․․ չգիտեմ, գուցե իմ անձով է պայմանավորված, ինձ նման միջնորդություններով չեն դիմում»։

Հարցին՝ Փաշինյանն էլ չի կարող զանգել, Խաչատրյանը պատասխանեց․ «Ինձ նման միջնորդություններով չեն դիմում, գիտեն, որ չեմ անի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ