Բուենոս Այրեսում հրավիրված «Մեծ քսանյակի» (G-20) գագաթնաժողովի շրջանակում մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին։
Sputnik-ի հաղորդմամբ` լրագրողներից մեկը Հայոց ցեղասպանության մասին հարց է ուղղել Էրդողանին, և նա հերթական անգամ կրկնել է թուրքական թեզը: Հայոց ցեղասպանության մասին հնչած ցանկացած հարցի պատասխանելիս Թուրքիայում ապրող հայերի մասին հիշեցնող Էրդողանն այս անգամ էր չի փոխել իր ոճ:
«Չի կարելի Թուրքիային մեղադրել հայերի Ցեղասպանության մեջ։ Այս պահին Թուրքիայում ապրում է շուրջ 100.000 հայ։ Նրանցից միայն 30 հազարն են Թուրքիայի քաղաքացիներ, մնացածը Հայաստանից արտագաղթած ու մեր երկրում հաստատված ապօրինի ներգաղթյալ են։ Բայց մենք նրանց չասացինք`դուք Թուրքիայի քաղաքացիներ չեք և ձեզ վտարում ենք մեր երկրից։ Մենք մարդկայնորեն վարվեցինք նրանց հետ և այդպես էլ շարունակում ենք։ Նրանք մինչև հիմա շարունակում են ապրել մեր երկրում: Ցեղասպանության հարցը թողնենք պատմաբաններին: Մեր պատմության մեջ նման դեպք չի եղել: Մենք պատրաստ ենք ցանկացած քննարկման»,- ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը