03 12 2018

ԵԱՀԿ դիտորդական խումբը կհետևի ՀՀ-ում ընտրություններին

ԵԱՀԿ դիտորդական խումբը կհետևի ՀՀ-ում ընտրություններին

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 40 անդամ այս շաբաթ կժամանեն Երևան՝ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման նպատակով:  Այս մասին հայտնում են ԵԱՀԿ գրասենյակից:

ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Պետեր Օսուսկիի (Սլովակիա) և ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Նահիմա Լանջրիի (Բելգիա) գլխավորությամբ դիտորդները, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ ԽՎ 19 երկիր, Երևանում մի շարք հանդիպումներ, ինչպես նաև ճեպազրույցներ կունենան:

«Չեմ կարող չընդգծել, թե երկրի համար ինչ կարևորություն ունի ժողովրդի վստահությունը վայելող ժողովրդավարական ընտրությունների անցկացումը: Որպես դիտորդներ՝ մեր նպատակն է հասկանալ, թե արդյոք ընտրություններն իրականացվում են՝ համաձայն Հայաստանի ժողովրդավարական հանձնառությունների»,- ասել է Օսուսկին:

ԵԱՀԿ ԽՎ դիտորդները կհետևեն ընտրությունների ընթացքին ողջ երկրի տարածքով՝ միանալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ և Եվրախորհրդարանի դիտորդներին:1995 թվականից ի վեր սա 11-րդ անգամն է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն դիտորդական առաքելություն է ուղարկում Հայաստան:

Դեկտեմբերի 10-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ նրանք կներկայացնեն ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ