ախորդ ընտրություններին Դաշնակցությունը մասնակցում էր «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով, այսօր բաց ճակատով կարող ենք զեկուցել, որ այդ նոր սկիզբը Հայաստանում դրված է. Արտաշատում Արարատի մարզ կատարած ամփոփիչ հավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ նախընտրական ցուցակի առաջին համար, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, գրում է Yerkir.am-ը։
«Մենք փոխեցինք մեր քաղաքական համակարգն այնպես, որ այսօր հնարավոր դարձավ վարչախմբի փոփոխություն առանց արյունահեղության: Դա կատարվեց խաղաղ այն պարզ պատճառով, որ այլևս մեկ անձի ձեռքում չէր կուտակված իշխանությունը, մեկ անձով չէր պայմանավորվում Հայաստանի ամբողջ ապագան, և այդ մեկ անձը կարողացավ, այդ ամենը հասկանալով, հրաժարական տալ: Այն իշխանափոխությունը, որը կատարվեց այս մայիս ամսին, հիմքում ուներ շատ մեծ գործընթաց, որը հասունացել էր, և այդ հասունացման քայլերում, նախադրյալների ստեղծման մեջ Դաշնակցության դերակատարությունը եղել է անվիճելի: Բայց մենք դեռ չունենք մեր երազած արդար Հայաստանը»,- ասաց նա:
Ըստ ՀՅԴ-ականի` այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, դեռ չի կարելի համարել լիարժեք հեղափոխություն: Նա պատմեց, որ մարզ կատարած այցի ժամանակ տարբեր բնակավայրերում հանդիպել են բազմաթիվ մարդկանց և մեկ անգամ ևս արձանագրել այն պատկերը, որ փոփոխություն տեղի է ունեցել վերևում, բայց այդ փոփոխությունները ներքև չեն հասել: «Այսօր մեր քաղաքացին նույն ծանր սոցիալական վիճակի մեջ է: Այդ ծանր սոցիալական վիճակն իսկապես օր օրի ավելի է դժվարացնում մեր ժողովրդի ապագայի նկատմամբ վստահությունը: Մենք ուրախ ենք` այսօր տեսնելով այն մեծ ակնկալիքները, այն հույսը, որ առաջացել են այս փոփոխություններից: Այսօր մեր ժողովուրդն ունի մեծ հույս, որ նոր ձևավորվող իշխանությունը ժամանակը կօգտագործի օպտիմալ, կհասկանա, որ այդ ժամանակը շատ կարճ է, որ այդ ժամանակում նա պետք է այնքան խնդիր լուծի, որ հանկարծ հիասթափության նոր ալիք Հայաստանում չառաջանա: Եվ սա պետք է տեսնի այն կինը, որ մոտեցավ մեզ ու ասաց` ես 28 հազար դրամ թոշակ եմ ստանում, այդ 28 հազարով ես ո՞նց ապրեմ, երբ գնում եմ հիվանդանոց, որ բուժվեմ օրական ինձնից 15 հազար դրամ են պահանջում, ես իմ բուժումը կիսատ եմ թողել, որովհետև այդքան գումար չունեմ վճարելու, դուրս եմ եկել հիվանդանոցից ոչ թե բուժված, այլ որովհետև չեմ կարող այնտեղ իմ բուժումը շարունակել»,- ասաց նա:
Նյութն ամբողջությամբ կարդացեք Yerkir.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը