30 11 2018

Ես այսօր համեստ բիզնեսմեն եմ. Միխաիլ Բաղդասարով



«Ես համեստ գործարար եմ: Սա շատ բարդ հարց է: Չեմ կարող միանշանակ ասել, տեսնենք, թե ինչպիսի իրավիճակ կստեղծվի»,- ասաց Միխաիլ Բաղդասարովը՝ ի պատասխան լրագրողների հարցի՝ պատրաստվո՞ւմ է հայկական բիզնես վերադառնալ։ Ինչ վերաբերում է «Արմավիրա»-ին, ասաց՝ «փակել են», իսկ թե ինչո՞ւ, պատասխանեց․ «Պատրվակները շատ են, բայց պատճառներն ուսումնասիրվում են: Ամեն ինչ իներցիայով փակվեց: «Արմավիայից» հետո մնացած հաջողված բիզնեսները գերի դարձան «Արմավիա»-ին:

Հայաստանի տնտեսական ու քաղաքական դաշտերում, ըստ նրա, վերակառուցում է, իսկ դա լավ է, թե վատ, ցույց կտա ժամանակը։

Միխայիլ Բաղդասարովը նաև ասաց, որ չի հանդիպում նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ