Համաշխարհային առաջնորդները «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովին ընդառաջ ժամանել են Բուենոս Այրես: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։Գագաթնաժողովը մեկնարկելու է նոյեմբերի 30-ին:
Քննարկվելիք թեմաների թվում են ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև «առևտրային պատերազմը», Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սկանդալային սպանությունը, Ազովի ծովում վերջին դեպքերից հետո ռուս-ուկրաինական հարաբերությունների սրացումը:
Արգենտինայի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում արդեն վայրէջք են կատարել ԱՄՆ-ի, Կանադայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Հարավային Կորեայի, Սաուդյան Արաբիայի, Սինգապուրի, Թուրքիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և այլ երկրների ղեկավարների ինքնաթիռները:
Հիշեցնենք, որ Բուենոս Այրեսում պետք է կայանար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, սակայն Թրամփն այն չեղարկել է՝ Ազովի ծովում տեղի ունեցած միջադեպի պատճառով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը