ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կերչի նեղուցում տեղի ունեցած դեպքի պատճառով որոշել է հրաժարվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ G20-ի գագաթաժողովի շրջանակներում հանդիպումից։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է Twitter-ի իր էջում, հայտնում է ТАСС-ը։
«Հիմնվելով այն փաստի վրա, որ նավերն ու նավաստիները Ռուսաստանի կողմից Ուկրաինային չեն վերադարձվել, ես որոշեցի, որ բոլոր շահագրգիռ կողմերի համար ավելի լավ կլինի, եթե իմ նախկինում պլանավորած հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ հետաձգվի»,- գրել է Թրամփը։
«Ես անհամբեր սպասում եմ նշանակալի գագաթաժողովին, հենց այժմյան իրավիճակը կարգավորվի»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը