29 11 2018

Սաակաշվիլին անհնազանդության զանգվածային գործողություններ է սկսում

Սաակաշվիլին անհնազանդության զանգվածային գործողություններ է սկսում

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանում նոյեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունները լեգիտիմ չեն, և ինքը չի ճանաչում դրանց արդյունքները: Այդ մասին հայտարարությունը Սաակաշվիլին արել է էքզիթ փոլի տվյալների հրապարակումից հետո, գրում է ТАСС-ը։

Նա կողմնակիցներին կոչ է արել դուրս գալ փողոցներ և պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Զանգվածային անհնազանդության գործողություններ ենք սկսում: Վրաց հասարակությունը պետք է գիտակցի վտանգները և փրկի Վրաստանը: Ես բոլորին միասնության կոչ եմ անում, և մենք անպայման կհաղթենք»,- ասել է Սաակաշվիլին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ