Վրաստանի ՆԳՆ-ը հետաքննում է 11 հնարավոր հանցագործությունների փաստերը, այդ թվում՝ Կախեթիի Չումլակի գյուղում կրակոցների հետ կապված դեպքը։ Այս մասին հայտարարել է ՆԳ փոխնախարար Նաթիա Մեզվրիշվիլին՝ տեղեկացնում է «Новости-Грузия»-ն։
«Ռուսթավի 2» հեռուստաալիքն տարածել է լրատվություն Չումլակիի 19-րդ ընտրատարածքի մոտ կրակոցների մասին։ Ինչպես հաղորդվում է, այն պահին, երբ ընտրատարածքի մոտ է եղել երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եղբայր Դավիթ Սահակաշվիլին, ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայից անհայտ անձինք մի քանի անգամ երկինք են կրակել։
Մեզվրիշվիլիի խոսքերով՝ այս միջադեպն, ամենայն հավանականությամբ, կապված չէ ընտրությունների հետ, եւ կրակողը ոչ սթափ վիճակում է եղել։
ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել նաեւ «բռնություն կամ բռնության սպառնալիք» հոդվածով՝ կապված Մցխեթի քաղաքում ընտրատեղամասերից մեկի մոտ ծեծկռտուքի հետ։ Մեկ այլ քրեական գործ՝ դարձյալ «բռնություն կամ բռնության սպառնալիք» հոդվածով, հարուցվել է Բաթումի առողջարանային քաղաքում ընտրատեղամասի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը