28 11 2018

Վրաստանում երկրորդ անգամ փորձում են նախագահ ընտրել

Վրաստանում երկրորդ անգամ փորձում են նախագահ ընտրել

Վրաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։

Առաջին փուլում նախագահի պաշտոնին էր հավակնում 25 թեկնածու, սակայն նրանցից ոչ մեկին չի հաջողվել անհրաժեշտ քանակությամբ քվեներ ստանալ: Երկրորդ փուլ են անցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին և «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումից նախագահի թեկնածու, նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեն:

Անկախ թեկնածու Զուրաբիշվիլին առաջին փուլում հավաքել էր ձայների 38.64%-ը, մինչդեռ վերջնական հաղթանակի համար անհրաժեշտ էր 50%-ը: Ընդդիմադիր Վաշաձեն ստացել էր քվեների 37.74%-ը:

Ընտրելու իրավունք ունի 3.528.658 մարդ: Քվեաթերթիկները տպագրվել են վրացերեն, հայերեն ու ադրբեջաներեն:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ