27 11 2018

Կարեն Կարապետյանը՝ «Զառուբեժնեֆտ»-ի տնօրենների խորհրդի անդամի թեկնածու

Կարեն Կարապետյանը՝ «Զառուբեժնեֆտ»-ի տնօրենների խորհրդի անդամի թեկնածու

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն առաջադրվել է ռուսական «Զառուբեժնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի անդամի թեկնածու: Այս մասին գրում է Sputnik-ը՝ հղում տալով ընկերության պաշտոնական կայքին։

Ինչպես հաղորդվում է, տնօրենների խորհրդի անդամ է առաջադրվել նաև ՌԴ էներգետիկայի առաջին փոխնախարար Ալեքսեյ Տեկսլերը: Ընդհանուր հաշվով՝ առաջադրվել է 7 թեկնածու: Նրանց թվում են «Զառուբեժնեֆտ» ընկերության գործող նախագահ Սերգեյ Կուդրյաշովը և տնօրենների խորհրդի ներկայիս նախագահ Եվգենի Մուրովը:

Ընկերության տնօրենների խորհրդի անդամ է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի վարչության աշխատակազմի ղեկավար Հրայր Սիմոնյանը:

«Զառուբեժնեֆտ»-ը ռուսական պետական նավթարդյունահանող ընկերություն է: 2004 թվականից գործում է որպես բաց բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ