06 03 2024

2,5 րոպեանոց ճեպազրույց՝ ոչնչի մասին



Սահմանադրական բարեփոխումների գործընթացը, ինչպես գիտեք, իրականացվում է Սահմանադրական հանձնաժողովի և դրա համար ստեղծված մասնագիտական հանձնախմբի կողմից, գտնվում է այդ տիրույթում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը՝ արձագանքելով հարցին, թե նոր Սահմանադրության հետ կապված գործընթացը ի՞նչ փուլում է:

«Արդարադատության նախարարը հանդիսանում է այդ հանձնաժողովի նախագահը, ես, ըստ էության, չեմ կարող մեկնաբանել այդ հարթակում իրականացվող գործընթացը»,- նշեց նա՝ մյուս բոլոր հարցերին տալով՝ «պատասխանեցի արդեն, ես պատասխանեցի, արդեն պատասխանել եմ» պատասխանները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ