«Իմ քայլը» դաշինքի՝ Սպիտակ քաղաքում քարոզարշավի ժամանակ ցուցակի առաջատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Այս երկրում մարդ կա, որ համարձակվում է քաղաքացուն վախեցնե՞լ: Տո, այո, բոլորիդ կպառկեցնենք ասֆալտներին: Էս ովքե՞ր են սրանք, ի՞նչ Հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ հաստավիզ, ի՞նչ մուսկուլավոր: Բոլորիդ կպառկեցնենք ասֆալտներին ու տարիներով վեր չեք կենա ասֆալտի վրայից: Ես ոստիկանության ասում եմ՝ թող չփորձի մեկը թփրտալ՝ գող կլինի, ավտարիտետ կլինի, պատերով կտանք բոլորիդ: Վախեցնում են քաղաքացուն, գլուխներդ պատին եք տվել: Ով եք դուք ընդհանրապես, մի հատ անուն, ազգանուններդ ասեք: Դուք ծակերից պիտի դուրս չգաք, փողոցներում չպետք է քայլեք, ձեր տեղը բանտերում է: Բոլորդ հայտնվելու եք բանտերում, գողեր, թալանչիներ, ստահակներ: Ես ասում եմ, էս ընտրություններում օրենքով գող կլինի, կրիմինալ ավտարիտետ կլինի, վեշերներդ հավաքեք, մեկդ չթպրտա»:
Փաշինյանը նաև կոչ արեց քաղաքացիներին չընտրել որոշ կուսակցությունների․ «Ոչ մի ձայն ՀՀԿ-ին, ոչ մի ձայն, որովհետև չի կարելի ներել, որովհետև փորձը ցույց է տալիս, որ ինչքան փորձում ենք լարում չմտցնել, սիրո և համերաշխության մթնոլորտը մտցնել, ոմանք առիթավորվում են: Այս ընտրություններում կա շատ կոնկրետ առաքելություն, ՀՀԿ-ի թալանչի բրիգադը պետք է ուղարկվի պատմության աղբանոց: Նրանք ասում են՝ եթե մտահոգված ես ձայն տուր Հանրապետականին, ես էլ ասում եմ՝ եթե ազատ, արժանապատիվ քաղաքացի ես, ձայն չտաս ՀՀԿ-ականներին: Ես ասում եմ՝ ձայն չտաք այն ուժերին, որոնք փորձել են թեկուզ մի անգամ ընտրակաշառքով ընտրություն հաղթել, ոչ մի ձայն որևէ ուժի, որը սպառնալիք է կիրառել ժողովրդի նկատմամբ, ոչ մի ձայն այն ուժին, որը մտածում է, որ Հայաստանում կարելի է բռնության ու զենքի ուժով հարցեր լուծել Հայաստանում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը