24 11 2018

Էյֆորիան անցավ․ լուրջ խոսակցության ժամանակն է․ գնահատական

Էյֆորիան անցավ․ լուրջ խոսակցության ժամանակն է․ գնահատական

Հեղափոխական էյֆորիան անցավ, այդ փուլը համարենք վերջացած. եկել է լուրջ խոսակցության ժամանակը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Թե իշխող կուսակցության, եւ թե իրենց ընդդիմադիր համարողների համար դժվար ժամանակներ են սկսվում, նախընտրական քարոզչության ընթացքում պետք է լուծումներ առաջարկեն: «Ժողովրդի իշխանություն», «սեւ-սպիտակ», «մասնակցում ենք, որ լինենք ընդդիմություն» եւ նմանատիպ անբովանդակ ու պարզունակ արտահայտությունները կորցրել են իրենց իմաստը:

Բոլոր մասնակիցները պետք է պոտենցիալ ընտրողներին համոզեն, որ տնից դուրս գան ու գնան ընտրատեղամասեր: Դժվար գործ է լինելու:

Մասնավորապես, ինձ ընտրատեղամաս ներկայանալ կարող է համոզել այն ուժը, որը մեկ տարվա ընթացքում կանի ամեն ինչ, որ արտահերթ ԱԺ ընտրություններ կկազմակերպեն: Դրա մեթոդը արդեն գիտենք, իսկ եթե բոլորը դա ասեն, արդեն կարող ենք համարել, որ պետական մտածողություն են սկսել ձեռք բերել:

Իսկ մինչ այդ պետք է մի շարք փոփոխություններ մտցնեն Ընտրական օրենսգրքում, Կուսակցությունների մասին օրենքում (նաեւ բոլոր կուսակցությունների վերագրանցում, ըստ այդ օրենքի պահանջների), Սահմանադրության մեջ (Ոստիկանության եւ ԱԱԾ-ի նախարարություններ դարձնել, նախագահի լիազորությունների լայնացում, նախարարների ու դեսպանների պարտադիր հաստատում պառլամենտի կողմից, դատական համակարգի անկախության մեխանիզմների ստեղծում եւ այլն):

Սա է եկող խորհրդարանի (ժամանակավոր խորհրդարանի, կամ անունը դնենք «Կարճ Խարհրդարան») գլխավոր կոչումը: Այդ ամենը պետք է արվի լայն հանրային քննարկումների միջոցով, որտեղ նոր պատգամավորները պետք է ներկայանան առանց կոստյումների, փողկապների եւ կուսակցական նշանների:

Այսինքն պետք է արվի այն ամենը, ինչը Նիկոլ Փաշինյանը խոստացավ, բայց չարեց»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ