23 11 2018

Սարկոզին հանկարծ հիշել է, որ Պուտինի ընկերն է

Սարկոզին հանկարծ հիշել է, որ Պուտինի ընկերն է

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին անսպասելի այց է կատարել Մոսկվա։ Այս մասին գրում է РИА Новости-ն:

Սարկոզիի խոսքով՝ ռուսները չեն էլ  ենթադրում, թե ինչպես է փոխվել նրանց անունը և հեղինակությունը միջազգային հարթակում: «ՌԴ-ն դարձյալ դարձել է հզոր գերտերություն, ՌԴ-ն գիտի իր տեղը միջազգային հարթակում և իր ճակատագիրը»,- նշել է Սարկոզին՝ հավելելով, որ միշտ կարողացել է պայմանավորվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` չնայած տարաձայնություններին: «Վերջում ցանկանում եմ ասել, որ միշտ եղել եմ Պուտինի ընկերը, քանի որ նա մարդ է, որի հետ կարելի է խոսել անգամ տարաձայնություների դեպքում»,- ասել է Սարկոզին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ