22 11 2018

Ինչո՞ւ են Դավիթ Վիրաբյանին հետ կանչել. ԱԳՆ պարզաբանումը

Ինչո՞ւ են Դավիթ Վիրաբյանին հետ կանչել. ԱԳՆ պարզաբանումը

ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Վիկտոր Բիյագովի՝ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ նշանակմանը, գրել է, որ հետ կանչված Դավիթ Վիրաբյանը ԱԳՆ կենտրոնական ապարատում զբաղեցնելու է կարևոր և բարձր պաշտոն:

«Դեսպանների հետկանչումը և նշանակումը բնականոն և շարունակական գործընթաց է, այն իրականացվում է նախապես պլանավորված ռոտացիայի արդյունքում և այստեղ այլ ենթատեքստ պետք չէ փնտրել:

Դավիթ Վիրաբյանը ԱԳՆ կենտրոնական ապարատում զբաղեցնելու է կարևոր և բարձր պաշտոն՝ մայրաքաղաքից համակարգելով նաև այն ուղղությունը, որն իրականացնում էր որպես ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ:

Ե´վ պարոն Վիրաբյանը, և´ պարոն Բիյագովն ունեն մասնագիտական բարձր պատրաստվածություն, և մեր դիվանագիտական անձնակազմի պրոֆեսիոնալիզմը, կարողությունները և արդյունավետությունը չպետք է որևէ մեկի մոտ կասկած հարուցեն:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և ցանկանում ամենայն հաջողություն իրենց բոլոր նախաձեռնություններում»,-գրել է Աննա Նաղդալյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ