ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին տարիներին քաղաքականությամբ զբաղվելու պատճառով հսկայական գումարներ է կորցրել։ Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Դոնալդ Թրամփը պարզաբանել է, որ չի կարող միաժամանակ բիզնես վարել ու կատարել երկրի նախագահի պարտականությունները, հետևաբար՝ ստիպված է եղել գնալ մի ամբողջ կարողությունից հրաժարվելու զոհողությանը:
«Նախագահությունն ինձ մի ամբողջ կարողություն արժեցավ, և ես դրան նորմալ եմ վերաբերվում, ես վաղուց գիտեի, որ այդպես է լինելու», - ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում:
ԱՄՆ նախագահը խոստացել է՝ մի օր կհայտնի իր կորցրած ահռելի կարողության հստակ չափը:
Թրամփը 30 տարուց ավելի է՝ ընդգրկված է Forbes-ի վարկածով ամենահարուստ ամերիկացիների վարկանշային ցանկում: Նախընտրական քարոզարշավի ժամանակ նա հայտնել էր, որ իր ունեցվածքը գերազանցում է 10 մլրդ դոլարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը