21 11 2018

Թուրքիան ու Ադրբեջանը՝ ամենաշատ ականապատված երկրների տասնյակում

Թուրքիան ու Ադրբեջանը՝ ամենաշատ ականապատված երկրների տասնյակում

Թուրքիան ընդգրկվել է այն երկրների շարքում, որտեղ առկա են ամենից շատ ականապատված տարածքներ։ Այդ երկրների շարքում Թուրքիան 8-րդն է, Ադրբեջանը՝ 3-րդը, հաղորդել է BBC-ի թուրքական ծառայությունը ՝ վկայակոչելով «Ականների և կասետային ռումբերի մշտադիտարկման միջազգային կենտրոն»-ի կազմած վերջին զեկույցը:

Ամենաշատ ականապատված երկրների առաջատար տասնյակում են նաև Բոսնիա և Հերցեգովինան, Կամբոջան, Խորվաթիան, Թաիլանդը, Եմենն ու Աֆղանստանը:

Չվնասազերծված ականների քանակի առումով Թուրքիան երրորդն է։ Այս ցուցակում Թուրքիան հետևում է Ֆինլանդիային ու Բանգլադեշին: Ուշագրավ է, որ Թուրքիայում ականապատ տարածքների մեծ մասը գտնվում են Հայաստանի, Իրաքի, Իրանի ու Ադրբեջանի հետ սահմաններին մոտ շրջաններում:

Անցյալ տարի չվնասազերծված ականների պայթյուններից ամբողջ աշխարհում մահացել է 4.795 մարդ, նման դեպքերն ամենից շատ գրանցվել են Աֆղանստանում և Սիրիայում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ