21 11 2018

Ի՞նչ է արել ՀՅԴ-ն հեղափոխության օրերին ըստ Հրանտ Մարգարյանի

Ի՞նչ է արել ՀՅԴ-ն հեղափոխության օրերին ըստ Հրանտ Մարգարյանի

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Երկիր Մեդիա»-ի «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ պատասխանել է հարցին, թե իշխանափոխությունից հետո, բացի իշխանության փոփոխությունից, ժողովրդի կյանքում որևէ փոփոխություն տեսնո՞ւմ է, թե՞ ոչ:

 «Կա դրականը, և կա բացասականը: Դրականն այն է, որ հույս կա, որ պետք է մի բան փոխվի: Հույս կա, որ վիճակը պետք է լավանա: Սա, իհարկե, թե' շատ լավ է, թե' շատ վտանգավոր է: Վտանգավոր է առաջին հերթին իշխող ուժի համար. նա պարտավոր է բավարարել ժողովրդի սպասելիքները: Եթե չկարողացավ դա անել, հուսախաբության ալիքը շատ մեծ է լինելու: Ես սրտանց չեմ ուզենա, որ դա լինի, որովհետև մեր ժողովուրդը մեղք է, քանիերո՞րդ անգամ պետք է հուսախաբվի»,- ասել է Մարգարյանը:

Հրանտ Մարգարյանը խոսել է հեղափոխության օրերին ՀՅԴ դերակատրության, մասնակցության մասին: Նա անդրադարձել է նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև ՀՀ արտաքին քաղաքականությանը՝  մասնավորապես Բելառուսի ԱԳՆ խոսնակի աղմկահարույց արձագանքին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ