ՌԴ Պետդումայի 4 խմբակցությունները ներկայացնող պատգամավորները դեկտեմբերին կժամանեն Հայաստան՝ հետևելու խորհրդարանական ընտրություններին, գրում է РИА Новости-ն։ Այս մասին հայտնել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակցական կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:
«Պետդումային պատվիրակություն կլինի, ներկայացված կլինեն բոլոր խմբակցությունները»,- նշել է նա:
Գործակալության տվյալներով՝ պատվիրակությունը կղեկավարի հենց Լեոնիդ Կալաշնիկովը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը