ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Աշխատանքային ժամերին, պետության կողմից տրամադրվող ռեսուրսի և հնարավորությունների օգտագործմամբ նա բացահայտ քարոզչություն է իրականացրել Գեղարքունիքում իր մի շարք հանդիպումների ընթացքում:
Սա բացարձակ անթույլատրելի է: Կա´մ իր «վարչապետական» այցերի ծրագիրն ու ելույթները պետք է բացառապես բխեն իր կարգավիճակից, կա´մ էլ պետական ռեսուրսի նման օգտագործումը և պաշտոնեական դիրքի չարաշահումը նախընտրական ուղերձների և ելույթների համար պետք է դատապարտվեն: Սա աղաղակող երևույթ է, որի վրա հրավիրում եմ միջազգային դիտորդների ուշադրությունը:
Խոսել հավասար հնարավորությունների և օրենքի գերակայության մասին մի կողմից, մյուս կողմից չարաշահել վարչապետի պաշտոնակատարի դիրքը քարոզարշավային ֆալստարտի համար՝ սա վկայում է այն մասին, որ իշխանությունը չի խորշում ո´չ վարչական ռեսուրսների օգտագործումից, ո´չ էլ Ընտրական օրենսգիրքը բացահայտ խախտելու փաստից:
Պարո´ն Փաշինյան, կողմնորոշվեք, Դուք վարչապետ եք, թե ՔՊ քարոզիչ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը