17 11 2018

Բելառուսական «Պոլոնեզ»-ը ստեղծվել է ադրբեջանական փողերով. վերլուծաբան

Բելառուսական «Պոլոնեզ»-ը ստեղծվել է ադրբեջանական փողերով. վերլուծաբան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վերջերս Մինսկ կատարած այցի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել է Ադրբեջանին զենք վաճառելու` Բելառուսի որոշումը, սակայն զրույցի մանրամասները չի հայտնել, հայտնում է Minval.az-ը։

Վերլուծական Belarus Security Blog նախագծի ղեկավար Անդրեյ Պորոտնիկովը մեկնաբանել է իրավիճակը` ուշագրավ փաստեր հայտնելով:

«Իսկ ի՞նչ մանրամասներ կարող են լինել: Մինսկը չի հրաժարվի Բաքվի հետ «Պոլոնեզ»-ի վերաբերյալ գործարքից: Այստեղ սպասելիքներ չեն կարող լինել: Ես ապացույցներ չունեմ, սակայն առաջին տարին չէ, որ հետևում եմ իրավիճակին,  միանշանակ համոզված եմ, որ «Պոլոնեզ» համակարգերի ստեղծման նախագիծը զարգացել է ադրբեջանական փողերով»,- նշել է Պորոտնիկովը՝ հավելելով․ «Նրանք գումար են տվել, մենք` արտադրողական հարթակ, ինչ-որ տեխնոլոգիաներ, չինացիներն իրենց տեխնոլոգիաներն են տվել, արդյունքում` Բելառուսը և Ադրբեջանը ստացել են զենք, որը կարող են կիրառել»։

Վերլուծաբանի խոսքով՝ Հայաստանը չի կարող կանգնեցնել գործարքը, քանի որ Ադրբեջանն այստեղ ոչ թե գնորդ է, այլ` գործընկեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ