Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը 168․am-ի հետ զրույցում «Սասնա ծռերի»՝ ավտոերթով Արցախ մեկնելու մտադրության վերաբերյալ հետևյալն ասաց. «Ըստ իրենց հայտարարության՝ իրենց ներկայացուցչությունն այստեղ դիմել է Ստեփանակերտի քաղաքապետարանին, Թումանյան փողոցում ինչ-որ գրասենյակ են բացել, քաղաքապետարանն էլ համապատասխան թույլտվություն տվել է։ Ուրիշ որևէ գործողություն՝ երթ կամ այլ բան, այստեղ չեն անելու, այսինքն՝ ինչ անեն, պետք է անեն օրենքի սահմաններում։ Եթե անօրինական գործողություն կատարվի, ապա օրենքի ամբողջ խստությամբ ենթարկվելու են պատասխանատվության»։
Բալասանյանը 2016թ. «Սասնա ծռերի» գործողություններն «ահաբեկչական» որակեց.
«Զինված խմբի գործողություններն իմ անձնական գնահատականով՝ ահաբեկչություն էր, որովհետև պետական շենք-շինությունների գրավում, սպանություններ եղան, և ամենակարևորը՝ թաղամասերում ինչքան մարդ է եղել, այդ բնակչությունը թողել-փախել է։
Ահաբեկչությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. դա ահաբեկչություն էր։ Հիմա որոշել են կուսակցություն բացել. ցանկացած մարդ Արցախում իրավունք ունի հասարակական կազմակերպություն, կուսակցություն բացել, բայց որպես ուժ, որպես կուսակցության մասնաճյուղ՝ Արցախի Հանրապետության օրենքն արգելում է, և մենք գործելու ենք օրենքի շրջանակեներում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը