16 11 2018

Խելք-խելքի տալով կփորձենք գնալ առաջ. Մարգարիտ Եսայան

Խելք-խելքի տալով կփորձենք գնալ առաջ. Մարգարիտ Եսայան

ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իմ անունն է Մարգարիտ:

Հարգելի հասարակություն, ընտրելու իրավունք ունեցող ՀՀ հարգելի քաղաքացիներ, Երևան, ԹԻՎ 2 ընտրատարածք․․․ իմ անունը լինելու է հենց այդտեղ, ես հայցում եմ ձեր քվեն, ձեր վստահությունը և նաև՝ սերը, ստացածս յուրաքանչյուր մեկ քվեն ինձ համար լինելու է սիրելի, պատասխանատվության իմ չափը՝ ահռելի մեծ։

Թե որտեղ կլինի իմ նախընտրական շտաբը, լրացուցիչ կհայտնեմ, ինչպես միշտ՝ լինելու եմ հասանելի, իմ հեռախոսը չի անջատվելու, լինելու ենք ես և դուք , մեր շփումները, հանդիպումները լինելու են ազատ և անկաշկանդ։ Գիտեք, որ երբեք չեմ ունեցել և չունեմ թիկնապահ, թիկունքս ամուր է ձեզնով, իմ ընտանիքով, ընկերներով և մեր Արցախով։

Կարծում եմ, միասին, խելք-խելքի տալով կփորձենք գնալ առաջ, քաջ իմանալով բացթողումները, խնդիրները, սխալները․․․ Մեր հայրենիքի շահը, երկրի անվտանգությունը, Արցախի անվտանգությունը, հայ ավանդական ընտանիքը, եկեղեցին լինելու է գերակա իմ և բոլորիս համար․․․

Հ․Գ․ Իմ շտաբում աշխատել ցանկացողները այսօրվանից կարող են ինձ զանգահարել, կհանդիպենք, կխոսենք, ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես լինելու է և դեկտեմբերի 10-ը, որ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, մենք դիմավորելու ենք միասին, դիմավորելու ենք արժանապատիվ և փոխադարձ վստահությամբ․․․»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ