15 11 2018

Վճռաբեկ դատարանը բեկանեց վերաքննիչի որոշումը

Վճռաբեկ դատարանը բեկանեց վերաքննիչի որոշումը

ՀՀ վճռաբեկ դատարանը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ փաստաբանների և դատախազության բողոքները քննելուց հետո կայացրեց հետևյալ որոշումը․ «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, իսկ պաշտպանյալների բողոքը մերժել։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի օգոստոսի 13-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։ Միաժամանակ, դատարանը տեղեկացնում է, որ սույն գործով հատուկ կարծիք է հայտնել վճռակաբեկ դատարանիի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանը։ Նա գտել է, որ ՀՀ գլխավոր դատախազ Դավթյանի, ինչես նաև պաշտպանների բողոքների վերաբերյալ վարույթն անհրաժեշտ է կասեցնել և քրեական դատավարության օրենսգրքի 136-րոդ հոդվածի երկրորդ մասի սահմանադրականության հարցով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ