ՀՀԿ առաջին փոխնախագահ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ընտրությունները չեն կարող և չպետք է լինեն անցյալի մասին: Դրանք պետք է միտված լինեն ապագային և նախանշեն քաղաքական ուժերի ճիշտ դերաբաշխումն այդ ապագայի կերտման մեջ:
Երբ «ընդդիմադիր» լինելու հայտ ներկայացնող ուժերը օրվա իշխանությունները թողած կենտրոնանում են նախորդ իշխանությունը քննադատելու վրա, մեծ վտանգ է առաջանում ապագա խորհրդարանը վերածելու յուրայինների ակումբի:
Ժողովրդավարությունը միաբևեռ չի լինում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը