13 11 2018

Եթե Փաշինյանը սպիտակն ա, ես սևն եմ․ Շարմազանով



«Նիկոլ Փաշինյանին միակ գաղափարական ընդդիմությունը մենք ենք։ Մենք չենք կարող ձեռքնեռրս լվալ ու ասել՝ դե ինչ ուզում է լինի, Փաշինյանը թող գնա-տապալվի։ Դա պետականամետ կեցվածք չէ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ և ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

ՀՀԿ-ն, ըստ նրա, չի գնում ընտրությունների իշխանությունը վերանվաճելու․ «Լուսնից չենք իջել։ Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ «Իմ քայլը» հաղթելու է։ Ոչ մեկը չի կասկածում։ Մենք գնում ենք ընտրությունների իրական ընդդիմադիր բևեռ գրավելու համար»։

Ինչո՞ւ ժողովուրդը պետք է հավատա ՀՀԿ-ին հարցին էլ պատասխանեց․ «Մեզ պետք է հավատա, որովհետև այս վեց ամիսներին բացահայտել ենք իշխանությունների ստերի շարան։ Նոր իշխանությունները, քննադատելով ՀՀԿ-ին՝ արտաքին քաղաքական կուրսի համար, չի փոխել այն։

Փաշինյանը մեզ մեղադրում էր Եվրասիական տնտեսական միության համար, հիմա ինքը շատ մեծ հաճույքով շարունակում է ՀՀԿ կուրսը, Փաշինյանը մեզ մեղադրում էր կուտակային կենսաթոշակի համար, հիմա մեծ հաճույքով աշարունակում է կուրսը, Փաշինյաընը մեզ քննադատում էր կարմիր գծերի և տեսախցիկների համար, շատ մեծ հաճույքով պահպանել է կարմիր գծերն ու տեսախցիկները»,- ասաց ու հավելեց․ «Ով դժգոհ է մեզնից, պետք է ընտրի Փաշինյանին, ով Փաշինյանից՝ մեզ»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ