13 11 2018

Ովքեր ցանկանում են հակակշռել միաբևեռ խորհրդարանը, քվեարկելու են ՀՀԿ-ին․ Վիգեն Սարգսյան

Ովքեր ցանկանում են հակակշռել միաբևեռ խորհրդարանը, քվեարկելու են ՀՀԿ-ին․ Վիգեն Սարգսյան

ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր ցուցակի առաջին տասնյակից յուրաքանչյուրը կարող էր լինել ցուցակի առաջին համարը:

Մեծ պատիվ է լինել առաջին փոխնախագահ մի ուժի, որը մեր անկախության հասակակիցն է և որի առաջնորդներն են եղել Աշոտ Նավասարդյանը, Վազգեն Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը և այսօր Սերժ Սարգսյանն է:

Նրանք, ովքեր քարոզարշավում կենտրոնանան մեզ քննադատելու վրա, փորձելու են միավորներ վաստակել անցյալի հետ պայքարելու և ոչ թե ապագան կառուցելու տեսլականի շուրջ։

Մեզ քննադատելու հարցում նրանք բոլորը զիջում են Նիկոլ Փաշինյանին: Հետևաբար, նրանք, ովքեր ցանկանում են առաջիկա ընտրություններում կենտրոնանան անցյալի հետ կռիվ տալու վրա` պետք է ձայն տան Փաշինյանին: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հակակշռել միաբևեռ խորհրդարանը և զբաղվել Հայաստանի վաղվա օրով, բնական կերպով քվեարկելու են ՀՀՀՀԿ-ին, որը միակ ուժն է, որ մատնանշում է և շարունակելու է մատնանշել Փաշինյանի կառավարության բացթողումները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ